Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան առթիվ:
Մաղթում եմ, որ գալիք տարին Շամիրամ համայնքի յուրաքանչյուր ընտանիքի բերի խաղաղություն, առողջություն, հաջողություններ և կայունություն, իսկ մեր համայնքին՝ առաջընթաց համերաշխություն և նոր ձեռքբերումներ:
Շնորհակալ եմ ձեզ ձեր ակտիվ մասնակցության, աշխատասիրության և համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Թող Նոր տարին ձեր տներում բերի ջերմություն և բարություն, իսկ ձեր սրտերում՝ հավատ վաղվա օրվա հանդեպ:
Շնորհավոր նոր տարի և Սուրբ Ծնունդ:
Հարգանքով՝
Շամիրամ համայնքի ղեկավար՝ Մրազ Բրոյան.