01.06.23
ԵՐԵԽԱՆԵՐ, ԱՅՍՕՐ ՁԵՐ ՏՈՆՆ Է...
|
Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տարվա ամենագեղեցիկ և ջերմ տոներից է, որը ևս մեկ անգամ մեր ուշադրությունը սևեռում է մեր հասարակության կրտսեր ներկայացուցիչների՝ երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագայի ճանապարհը կերտելու խնդիրների լուծման վրա:Մաղթում եմ, որ այսուհետ ձեր մանկության երկինքը խաղաղ լինի, հիշողությունները՝ ջերմ ու հոգեպարար։ Ցանկանում եմ, որ մշտապես լինեք սիրով ու հոգատարությամբ շրջապատված, որ ոչ մի բան երբեք չխաթարի ձեր խանդավառ մանկությունն ու չխամրեցնի ձեր առօրյայի ոչ մի երանգ: Մեր՝ մեծերիս կյանքն իմաստավորվում է ձեր ժպիտով ու խինդով: Եվ այդ ժպիտն ու խինդն են մեր հայրենիքի խաղաղության և բարեկեցության ամուր երաշխիքները»: Մեր՝ մեծերիս ...
Մանրամասն |
|
01.05.23
ԿԵՑՑԵ~ ՄԱՅԻՍԻ 1-Ը
|
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով սրտանց շնորհավորում եմ աշխատասեր հանրությանը, առանձնահատուկ և ջերմորեն շնորհավորում եմ Շամիրամ համայնքի աշխատավոր բնակչությանը, Շամիրամի համայնքապետարանի աշխատակիցներին: Սիրելի՛ գործընկերներ. Բոլորիս պարտաճանաչ ու սրտացավ աշխատանքը միտված է մեկ նպատակի՝ զարգացնել մեր համայնքը, մեր երկիրը և ապահովել հարմարավետ կյանք բնակիչների համար: Հանուն մեր ընտանիքների բարեկեցության, հանուն մեր համայնքի շենացման՝ էլ ավելի մեծ եռանդով ու նվիրումով պիտի շարունակենք գործել: Հարգելի՛ աշխատավորներ. Այս կարևոր օրվա առիթով կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ էներգիա, արդյունավետ ու գնահատված աշխատանք բոլոր ոլորտներում:
|
|
01.05.23
ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Մրազ Բրոյանը ծնվել է 1959 թ. : Սովորել է տեղի միջնակարգ դպրոցը: Ավարտել է Երևանի տնտեսաիրավաբանական համալսարանի էկոնոմիկա և կառավարում մասնագիտությամբ: Ամուսնացած է ունի երկու որդի և երկու դուստր: Մրազ Բրոյանը(Մահմուդ բեկը-աղա) (աղա, բեկ տիտղոսը եզդիների ազգային աշխարհիկ առաջնորդներն են) մարզի այն եզակի համայնքապետերից է, որ 22 տարի անընդմեջ եղել է ընտրովի մարմնում, ղեկավարել Շամիրամը` սկզբում որպես գյուղխորհրդի գործկոմի նախագահ, իսկ 1996 թվականից ի վեր` գյուղապետ: Պաշտոնավարման այդ տարիներին բազում նախաձեռնություններ է հադես բերել, կառուցման ու վերակառուցման շատ ծրագրեր իրականացրել գյուղում. դպրոցի և գյուղապետարանի վարչական շենքի վերանորոգում` ...
Մանրամասն |
|
29.04.23
ՇԱՄԻՐԱՄԸ ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՄԱՍՆԱԿԻՑ
|
Մաքուր պահենք մեր համայնքը խորագրով Շամիրամ համայնքը ևս միացավ համապետական շաբաթօրյակին: Չնայած, որ Շամիրամ համայնքում ամեն օր է շաբաթօրյակ և համայնքը բնակիչների ջանքերով ամենօրյա ռեժիմով հիմնահատակ մաքրվում է աղբից, այնուամենայնիվ շաբաթօրյակն առիթ էր ևս մեկ անգամ գիտակցելու, որ համայնքը մեր երկիրի մի փոքր մասնիկն է, մաքուր պահելով համայնքը, մաքուր է մեր երկրի մի փոքր մասնիկը:
|
|
28.04.23
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՇԱՄԻՐԱՄՈՒՄ ԷՐ
|
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ապրիլի 28-ին այցելել էր Շամիրամ համայնք ՝ծանոթանալու համայնքի խնդիրներին ու կենսապայմաններին: Հրատապ լուծում պահանջող հարցերն արձանագրվեցին՝ դրանց լուծման ուղղությամբ առաջիկայում քայլեր ձեռնարկելու համար։ Համայնքի ղեկավար Մրազ Բրոյանի հետ շրջայցի ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ։ Մարզպետի հատուկ ուշադրության կենտրոնում էին կրթական հարցերը։ Այցելելով Ուսուբ Բեկի անվան հիմնական դպրոց՝ Սերգեյ Մովսիսյանը տնօրենի և ուսուցիչների հետ վերհանեց եզդիական համայնքի կրթական հիմնախնդիրները, ծանոթացավ շենքային պայմաններին։Բնակիչների հետ զրույցի ընթացքում Սերգեյ Մովսիսյանը նշեց,որ եզդիական համայնքի ներկայացուցիչները հասարակության լիիրավ անդամ են, և ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 |