Ղեկավարելով ՀՀ կառվարության 2006 թվականի մայիսի 18-ին <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, և հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմաններին, Հիմք ընդունելով Տոսուն Քալաշյանի դիմումը` սեփականության իրավունքով պատկանող հողամասում առկա բնակելի տունը /կիսանկուղ/ 105,80 քմ, բնակելի տունը 114,00 քմ, պարիսպը 13,70 քմ օրինականությունը ճանաչելու մասին գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, հողամասում առկա բնակելի տունը /կիսանկուղ/105,80 քմ, բնակելի տունը 114,00 քմ, պարիսպը 13,70 քմ, կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և ղեկավարվելով 2002թ, ՀՕ-510-Ն <<ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>>ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չի հակասում քաղաքաշինական նորմերին,ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Շամիրամ համայնքի Շամիրամ 3 փողոց , 10/1 հասցեում բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր 02-081-0036-0018, հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023T2ZDRX)) առկա մինչև 2001թ, կառուցված բնակելի տունը /կիսանկուղ/ 105,80 քմ, բնակելի տունը 114,00 քմ, պարիսպը 13,70 քմ համարել օրինական;
2․Ինքնակամ կառուցված 67,40քմ արտաքին մակերեսով բնակելի տունը/կիսանկուղ/, կառուցված 2005թ. ինքնակամ կառուցված բ/հ 22,20քմ արտաքին մակերեսով՝ կառուցված 2006 թ. , ա/հ 5,30քմ արտաքին մակերեսով կառուցված 2006թ., օժանդակ շինություն 127,80 քմ արտաքին մակերեսով , կառուցված 2002թ, ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողամասի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած։
1) 67,40քմ արտաքին մակերեսներով բնակելի տունը/կիսանկուղ/ 1-քմ-ը՝ 1000 x 6 x 0,0874 = 524,4դրամ, ընդամենը՝ 35344,56դրամ։
2) 22,20քմ արտաքին մակերեսով բ/հ 1-քմ-ը՝ 1000 x 6 x 0.0874 = 524,4դրամ, ընդամենը՝ 11641,68դրամ։
3) 5,30քմ արտաքին մակերեսով ա/հ 1-քմ-ը՝ 1000 x 6 x 0. 0874 = 524,4դրամ, ընդամենը՝ 2779,32 դրամ։
4) 127,80 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինություն 1-քմ-ը՝ 1000 x 6 x 0.0874 = 524,4դրամ, ընդամենը՝ 67018,32դրամ։
5)Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում.