 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Շամիրամ, (093)434358, mraz.broyan@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 87
ԼԵՎՈՆ ԱՍԱԴՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 02-081-0112-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 31.12.1998թ-ի թիվ 867 որոշման դրույթներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Լևոն Ասադյանի կողմից իրեն հատկացված հողամասից քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային, կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հուշարձանների պահպանման գոտիներում:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ճանաչել Լևոն Ասադյանի Շամիրամ 1-1 այգետարածք, 6-րդ թաղամաս, 7 հողամաս հասցեն: Այգեգործական նշանակության 02-081-0112-0007 կադաստրային ծածկագրով 0,06 հա հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 0,0021 հա հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՐԱԶ ԲՐՈՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Շամիրամ