Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հաստատել Շամիրամ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝
1) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 3 հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: