Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 31.12.1998թ-ի թիվ 867 որոշման դրույթներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Տիգրան, Հայրապետ, Նաիրա և Աստղիկ Մխիթարյանների կողմից իրեն հատկացված հողամասից քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային, կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հուշարձանների պահպանման գոտիներում.,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի 03 հոկտեմբերի թիվ 80 որոշումը։
2․ Ճանաչել Տիգրան, Հայրապետ, Նաիրա և Աստղիկ Մխիթարյանների Շամիրամ 1-1 այգետարածք, 12-րդ թաղամաս, 8 հողամաս հասցեն Այգեգործական նշանակության 02-081-0118-0008 կադաստրային ծածկագրով 0,06 հա հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 0,00683 հա հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքը:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: