Այսօր: Երեքշաբթի, 27 Հունվարի 2026թ.
Շամիրամի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 02
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Շամիրամ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Շամիրամ, (093)434358, mraz.broyan@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունվարի 2026 թվականի N 02

ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով համայնքի ավագանին.

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1․ Հաստատել Շամիրամ համայնքի 2026 թվականի բյուջեի եկամուտներն ըստ եկամտատեսակների՝ համաձայն N 1 հավելվածի:

2․ Հաստատել Շամիրամ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն N 2 հավելվածի: 

3․ Հաստատել Շամիրամ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝  համաձայն N 3 հավելվածի:

4․ Հաստատել Շամիրամ համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) ՝ համաձայն N 4 հավելվածի:

5․  Հաստատել Շամիրամ համայնքի 2026 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները ՝ համաձայն N 5 հավելվածի:

6․  Հաստատել Շամիրամ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը ըստ  գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն N 6 հավելվածի:

7․ Թույլատրել Շամիրամ  համայնքի ղեկավարին « Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվացի 3-րդ կետի համաձայն համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 15 տոկոսի չափով վերաբաշխումներ։ Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը։

8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: 

 

Կողմ -3

ԱՄԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ԱՅԻԲՅԱՆ ՄՐԱԶ

ՍՄՈՅԱՆ ՄԱՐԱՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄՐԱԶ ԲՐՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ գ. Շամիրամ
(093)434358
mraz.broyan@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10042494@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՄԻՐԱՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner