Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-+րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթները և հաշվի առնելով 28 ապրիլի 2023 թվականին համայնքում տեղի ունեցած հանրային լսումների արձանագրությունը , Շամիրամ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է 1․ Համաձայնեցնել համայնքի ղեկավարի առաջարկությունը և թույլատրել համայնքի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի միջոցներով Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների ծրագրերին:
2․ <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում պուրակի կառուցում>> ծրագրի սուբվենցիայի ամբողջական փաթեթը ներկայացնել Արագածոտնի մարզպետարան: |