Հանրային լսումները վարում էր համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը:
Լսումներն արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Լիլիթ Փոդիյանը:
Լսումներին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Քյարամ Շարոյանը, աշխատակազմի առաջատար մասնագետ Ռուզաննա Հովսեփյանը, ավագանու անդամներ և համայնքի թվով 30 բնակիչ:
Լսեցին:
Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման ծրագրին և դրա շրջանականերում պուրակի կառուցման նպատակով հայտը ՀՀ Կառավարություն ներկայացնելու մասին:
Համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը ներկայացրեց 2024 թվականի սուբվենցիոն ծրագիրը: Համայնքը կունենա նորարարական լուծումներով պուրակ, ցայտաղբյուրներով կանաչապատ տարածք, որը կապահովի բնակչության հանգիստը, ժամանցը, երեխաները կունենան իրենց խաղերը կազմակերպելու ավելի անվտանգ գոտի, ինչի արդյունքում կաշխուժանա համայնքի կյանքը:
Համայնքի բնակիչներից կարծիք հայտնեց Տոսուն Քյալաշյանը և մատնանշեց , որ համայնքում պուրակի կառուցումը առաջնահերթ խնդիրներից է , որն ապահովելու է համայնքի բնակչության առօրյայի ճիշտ կազմակերպումը:
Համայնքի բնակիչները ողջունեցին համայնքի ղեկավարի առաջարկությունը և համաձայնվեցին օգտվելու ՀՀ Կառավարության ընձեռած հնարավորությունից:
Բոլոր ներկաները դրական են տրամադրված, չունեն ոչ մի առարկություն և անհամբեր ապասում են ծրագրի իրականանալուն: