Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետի և ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920 -Ն որոշմամբ հաստատված կարգի Շամիրամ համայնքի ավագանին որոշումէ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ համյանքի վարչական տարածքում գտնվող 02-081-0039-0010 կադաստրային ծածկագրից 0,46900 հա արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության /գյուղատնտեսական արտադրության օբյեկներ/ նշանակություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2․ Ընդունել ի գիտություն, որ ներկայացված հողամասը օգտագործվելու է խաղահրապարակի և պուրակի կառուցման նպատակով։
3․ Որոշման կատարման պատասխանատվությունը դնել ժ/պ աշխատակազմի քարտուղարի վրա։ |