Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետի և ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920 -Ն որոշմամբ հաստատված կարգի Շամիրամ համայնքի ավագանին որոշումէ՝
1․ Արագածոտնի մարզի Շամիրամ համյանքի վարչական տարածքում գտնվող 02-081-0170-0001 կադաստրային ծածկագրից 0,0016 հա գյուղատնտեսական նշանակություն /արոտավայրեր/ հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխել Էներգետիկ, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության էներգետիկ գործառնական նշանակության հողամասի։ էլեկտրական ենթակայան կառուցելու նպատակով։
2․ Ընդունել ի գիտություն, որ ներկայացված հողամասը հարակից է բնակելի կառուցապատման թաղամասին և նպատակահարմար է էլ․ ենթակայան կառուցելու նպատակով։
3․ Որոշման կատարման պատասխանատվությունը դնել ժ/պ աշխատակազմի քարտուղարի վրա։