Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետի և ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918 -Ն որոշմամբ հաստատված կարգի. Շամիրամ համայնքի ավագանին որոշում է՝
1,Արագածոտնի մարզի Շամիրամ համյանքի վարչական տարածքում գտնվող 02-081-0170-0001 կադաստրային ծածկագրից 0,0016 հա բնակավայրի նպատակային նշանակութուն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոխել Էներգետիկ,կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության էներգետիկ գործառնական նշանակության հողամասի։ էլեկտրական ենթակայան կառուցելու նպատակով։
2,Ընդունել ի գիտություն, որ ներկայացված հողամասը հարակից է բնակելի կառուցապատման թաղամասին և նպատակահարմար է էլ․ ենթակայան կառուցելու նպատակով։
3․ Որոշման կատարման պատասխանատվությունը դնել ժ/պ աշխատակաղմի քարտուղարի վրա։