Հանրային լսումները վարում էր համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը:
Լսումներն արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Լիլիթ Փոդիյանը:
Լսումներին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Քյարամ Շարոյանը, աշխատակազմի առաջատար մասնագետ Ռուզաննա Հովսեփյանը, ավագանու անդամներ և համայնքի թվով 30 բնակիչ:
Լսեցին
Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և համաֆինանսավորման շրջանակներում ֆուտբոլի դաշտ կառուցելու մասին:
Համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը ներկայացրեց Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և համաֆինանսավորման շրջանակներում ֆուտբոլի դաշտ կառուցելու մասին , որի արդյունքում համայնքը կունենա նոր ֆուտբոլի դաշտ հագեցած նոր լուծումներով, որը կապահովի ոչ միայն Շամիրամ համայնքի, այլև հարակից համայնքների մարզասեր բնակչության ժամանցը, երեխաները կունենան իրենց խաղերը կազմակերպելու ավելի հարմարավետ տարածք, ինչի արդյունքում կաշխուժանա համայնքի կյանքը:
Համայնքի բնակիչներից կարծիք հայտնեց Մարատ Սմոյանը և մատնանշեց , որ համայնքում ֆուտբոլի դաշտի կառուցումը համայնքի առաջնահերթ խնդիրներից է , որն ապահովելու է համայնքի բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայի ճիշտ կազմակերպումը: