Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով ,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N1313-Լ որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության>> ծրագիրը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Շամիրամ համայնքի միջև 21 հուլիսի 2023 թվականին կնքված 14-Ա համաձայնագրի շրջանակներումՀայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից աշնանացան ցորենի ցանքերի մոնիորինգի համար հատկացված 109 494 հազար ՀՀ դրամի հանգամանքը, ինչպես նաև Արցախից տեղահանված և Շամիրամ համայնքում բնակություն հաստատած ընտանիքի համար 4 տոննա տարողությամբ ջրի բաք գնելու հանգամանքը,Շամիրամ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1,Շամիրամ համայնքի 2023 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասում ավելացնել 109 494 ՀՀ դրամ:
2, 01-06-01 նախահաշվի 4269 հոդվածում ավելացնել 232 400 ՀՀ դրամ ջրի բաք գնելու համար:
3, Հանձնարարել հաշվապահին կատարելու համապատասխան ձևակերպումներ: