Ղեկավարվելով ՀՀ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 28-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի ԴԴԱ-7-Ե-49599 գործ թիվ ՀԿԴ/0204/02/25 15 դեկտեմբերի 2025 թվականի վճռի համայնքի ավագանին
որոշում է՝
1. 2022 թվականին Շամիրամ համայնքի սեփականություն հանդիսացող 02-081-0129-0031 կադաստրային ծածկագրերով 5,28046 հա և 02-081-0107-0048 8,58532 հա հողամասերը օտարվել է Շամիրամ համայնքի բնակիչ Տոսուն Քյալաշյանին, սակայն հետագայում պարզվել է, որ նշված հողամասը ներառված է եղել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ենթակա չհանդիսացող հողերի ցանկում։
2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից իրավախախտման հիմքով քննված գործով ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա հողամասերը ենթակա է վերադարձման համայնքային սեփականությանը, իսկ Տոսուն Քալաշյանի կողմից վճարված գումարը՝ 1.871.882 ՀՀ դրամը վերադարձնել իրեն։
3. Լիազորել Շամիրամ համայնքի ղեկավարին՝ սույն որոշման ընդունումից հետո ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից իրավախախտման հիմքով քննված գործով ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման նպատակով ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել համապատասխան դիմում՝ 2022 թվականին Տոսուն Քալաշյանի անունով գրանցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և հողամասերը որպես համայնքային սեփականություն գրանցելու համար։