Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 31.12.1998թ-ի թիվ 867 որոշման դրույթներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Արայիկ Ոսկանյանի կողմից իրեն հատկացված հողամասից քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային, կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հուշարձանների պահպանման գոտիներում.,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ճանաչել Արայիկ Ոսկանյանի Շամիրամ 1-2 այգետարածք, 11-րդ թաղամաս, 51 հողամաս հասցեն Այգեգործական նշանակության 02-081-0121-0051 կադաստրային ծածկագրով 0,06 հա հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 0,00320 հա հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքը:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: