Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 31.12.1998թ-ի թիվ 867 որոշման դրույթներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Գայանե և Սեվակ Արոյանների կողմից իրեն հատկացված հողամասից քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային, կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հուշարձանների պահպանման գոտիներում.,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1, Անվավեր համարել համայնքի ղեկավարի 11/06/2024 թվականի թիվ 42 որոշումը:
2․ Ճանաչել Գայանե և Սեվակ Արոյանների Շամիրամ 1-1 այգետարածք, 4-րդ թաղամաս, 5 հողամաս հասցեն: այգեգործական նշանակության 02-081-0110-0005 կադաստրային ծածկագրով 0,06 հա հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 0,00481 հա հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: