Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին` ՈՐՈՇՈՒՄ Է. Հաստատել Շամիրամ համայնքի ավագանու 11 դեկտեմբերի 2023 թվականի նիստի օրակարգը:
1,Շամիրամ համայնքի ղեկավարի 2024 թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին:
2,Շամիրամ համայնքի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին:
3,Շամիրամ համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
4,Շամիրամ համայնքի 2024 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին:
5,Շամիրամ համայնքում 2024 թվականի սոցիալական աջակցության չափորոշիչները հաստատելու մասին:
6.Շամիրամ համայնքի սեփականության պատկանող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի շրջանակներում գերակ շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքով օտարելու մասին:
|