Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետի և ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920 -Ն որոշմամբ հաստատված կարգի
Շամիրամ համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արագածոտն մարզի Շամիրամ համայնքի Այգեգործական տարածք հանդիսացող /02-081-0102-0001 կադաստրային ծածկագրով/ 0.060հա գյուղատնտեսական նշանակության/արոտավայր/ հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2․ Հիմք ընդունելով Այգեգործի վկայականը և արխիվի տեղեկանքը։ Քարտեզում ուղղում կատարելու և սեփականության իրավունքի գրանցման նպատակով։
3․ Որոշման կատարման պատասխանատվությունը դնել ժ/պ աշխատակազմի քարտուղարի վրա։