Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 31.12.1998թ-ի թիվ 867 որոշման դրույթներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Լևոն Գասպարյանի կողմից իրեն հատկացված հողամասից քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային, կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հուշարձանների պահպանման գոտիներում.,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ճանաչել Լեվոն Գասպարյանի Շամիրամ 1-1 Այգետարածք, 4 թաղամաս, 3 հողամաս հասցեն Այգեգործական նշանակության 02-081-0110-0003 կադաստրային ծածկագրով 0,06104 հա հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 0,00104 հողամասի նկատմաբ նրա սեփականության իրավունքը։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
3.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ: