Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-+րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթները և հաշվի առնելով 22 նոյեմբերի 2024 թվականին համայնքում տեղի ունեցած հանրային լսումների արձանագրությունը , Շամիրամ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է 1․ Համաձայնեցնել համայնքի ղեկավարի առաջարկությունը և թույլատրել համայնքի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի միջոցներով Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների ծրագրերին:
2․ <<Շամիրամ համայնքի ներհամայնքային` 1-ին փողոցի1-ին նրբանցքի, 1-ին փողոցի 27-հասցեի (մշակույթի տան շենք) բակի հատվածի 1-ին փողոցի 24- հասցեի՝ (համայնքապետարանի շենք) բակի հատվածի ասֆալտ-բետոնե ծածկույթի աշխատանքների իրականացման >> ծրագրի սուբվենցիայի ամբողջական փաթեթը ներկայացնել Արագածոտնի մարզպետարան |