Այսօր: Երեքշաբթի, 27 Հունվարի 2026թ.
Շամիրամի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.10.26 Բարի գալուստ Շամիրամ համայնքապետարանի պաշտոնական էջ՝ shamiramhamaynq.am

Ողջունում եմ բոլորիդ Շամիրամ համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Շամիրամ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու ուրոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

                   

Համայնքի ղեկավար՝ Մրազ Բրոյան:

 

 

26.01.26 ԵՐԿՈՒ ԱՆՎՃԱՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆԸ:

Տեղեկացնում ենք, որ << Կայուն զարգացման հայկական հիմնադրամը>>-ը սույն թվականի փետրվարից մեկնարկելու է երկու անվճար կրթական ծրագիր՝ ուղղված կանանց մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Ծրագիրը նախատեսված են Արցախից բռնի տեղահանված կանանց և պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների կանանց համար:

30.12.25 ՍԻՐԵԼԻ ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ.

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան առթիվ:

Մաղթում եմ, որ գալիք տարին Շամիրամ համայնքի յուրաքանչյուր ընտանիքի բերի խաղաղություն, առողջություն, հաջողություններ և կայունություն, իսկ մեր համայնքին՝ առաջընթաց համերաշխություն և նոր ձեռքբերումներ:

Շնորհակալ եմ ձեզ ձեր ակտիվ մասնակցության, աշխատասիրության և համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Թող Նոր տարին ձեր տներում բերի ջերմություն և բարություն, իսկ ձեր սրտերում՝ հավատ վաղվա օրվա հանդեպ:

Շնորհավոր նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Հարգանքով՝

Շամիրամ համայնքի ղեկավար՝ Մրազ Բրոյան.

 

25.11.25 ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում։

https://www.facebook.com/watch/?v=824486489151523

20.10.25 📌 Շամիրամ համայնքի հարգելի՛ հողօգտագործողներ,
Տեղեկացնում ենք, որ «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում /աշնանացան ցորենի/ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 31-ը:
1 2 3 4 5 6 7 8 9 10


Բոլորը
Տեսահոլովակներ
Սովորե՞լ, թե՞ ամուսնանալ՝ որոշում է համայնքը
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ գ. Շամիրամ
(093)434358
mraz.broyan@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10042494@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՄԻՐԱՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner