22.09.25
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՐԹԱԿԸ
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել ...
Մանրամասն |
|
|
25.07.25
Շարունակվում են Շամիրամի ամրոցի և դամբարանադաշտի հնագիտական պեղումները
|
Շարունակվում են Շամիրամի ամրոցի և դամբարանադաշտի հնագիտական պեղումներըՇամիրամ գյուղի հարավարևմտյան հատվածում, երկու հեղեղատների ձևավորած հրվանդանի վրա, շարունակվում են հնագիտական պեղումները։ Աշխատանքները ղեկավարում են իտալական ISMEO ինստիտուտի ներկայացուցիչ Ռոբերտո Դանը և Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի hնագետ Վարդուհի Մելիքյանը։Հնագիտական աշխատանքները ցուց են տալիս, որ Շամիրամի ամրոցը կառուցվել է ուրարտական շրջանում, սակայն օգտագործվել է և վերաշարվել նաև հետագա դարերում։ Ռոբերտո Դանի խոսքով՝ այժմ պեղումներ են կատարվում պայմանականորեն «4-րդ աշտարակ» կոչվող հատվածում, որտեղ բացահայտվել են տարբեր ժամանակաշրջանների շերտեր։ Մասնավորապես, պեղված աշտարակի հյուսիսային պատի ...
Մանրամասն |
|
11.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Հարցաշարը լրացնելը կտևի 5-7 րոպե. պարզապես կիսվեք Ձեր իրական փորձով, որը կօգնի մշակել ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը խթանող ծրագրեր։ Հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը ( https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 )
|
|
30.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 585-Լ որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի մեջ (այսուհետ Ծրագիր)։ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։Ծրագրի շահառու կարող են լինել․ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 |