Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 31.12.1998թ-ի թիվ 867 որոշման դրույթներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Նորայր Չապանյանի կողմից իրեն հատկացված հողամասից քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային, կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հուշարձանների պահպանման գոտիներում.,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ճանաչել Նորայր Չապանյանի Շամիրամ 1-4 Այգետարածք, 37-րդ թաղամաս, 14 հողամաս հասցեն Այգեգործական նշանակության 02-081-0103-0014 կադաստրային ծածկագրով 0,06 հա հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 0,00530 հա հողամասի նկատմաբ նրա սեփականության իրավունքը։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
3. Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ: