Այսօր: Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025թ.
Շամիրամի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.25 Բարի գալուստ Շամիրամ համայնքապետարանի պաշտոնական էջ՝ shamiramhamaynq.am

Ողջունում եմ բոլորիդ Շամիրամ համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Շամիրամ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու ուրոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

                   

Համայնքի ղեկավար՝ Մրազ Բրոյան:

 

 

25.11.25 ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում։

https://www.facebook.com/watch/?v=824486489151523

20.10.25 📌 Շամիրամ համայնքի հարգելի՛ հողօգտագործողներ,
Տեղեկացնում ենք, որ «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում /աշնանացան ցորենի/ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 31-ը:
10.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՀՀ կառավարության 2 հոկտեմբերի 2025 թվականի N 1399–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել (կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ (այսուհետ՝ Ծրագիր)։

Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով
https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/ ։

Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։

22.09.25 ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՐԹԱԿԸ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9


Բոլորը
Տեսահոլովակներ
Սովորե՞լ, թե՞ ամուսնանալ՝ որոշում է համայնքը
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ գ. Շամիրամ
(093)434358
mraz.broyan@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10042494@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՄԻՐԱՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner