|
26.10.26
Բարի գալուստ Շամիրամ համայնքապետարանի պաշտոնական էջ՝ shamiramhamaynq.am
|
|
Ողջունում եմ բոլորիդ Շամիրամ համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Շամիրամ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու ուրոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Մրազ Բրոյան:
|
|
|
13.02.26
ՀԱՅՏԱՐԱՐԱՈՒԹՅՈՒՆ
|
|
🌍 13-ից 24 տարեկա՞ն ես, ունե՞ս գաղափար, որը կարող է դրականորեն փոխել շրջակա միջավայրն ու կլիման մեր համայնքում։ Դարձի՛ր մեր համայնքի էկո-հերոսը։ ✊ Հավաքի՛ր թիմ, ներկայացրո՛ւ գաղափարդ դրամաշնորհային մրցույթին և ստացի՛ր մինչև 3,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ այն կյանքի կոչելու համար։ 👉 Մասնակցության պայմաններին ծանոթանալու և հայտը լրացնելու համար անցի՛ր այս հղումով` https://unicef.link/4qzgsaO 🕒 Դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ փետրվարի 15-ը։ 📣 Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Հարգանքով՝«Հայ ...
Մանրամասն |
|
|
26.01.26
ԵՐԿՈՒ ԱՆՎՃԱՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆԸ:
|
|
Տեղեկացնում ենք, որ << Կայուն զարգացման հայկական հիմնադրամը>>-ը սույն թվականի փետրվարից մեկնարկելու է երկու անվճար կրթական ծրագիր՝ ուղղված կանանց մասնագիտական կարողությունների զարգացմանը: Ծրագիրը նախատեսված են Արցախից բռնի տեղահանված կանանց և պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների կանանց համար:
|
|
|
30.12.25
ՍԻՐԵԼԻ ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ.
|
|
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան առթիվ: Մաղթում եմ, որ գալիք տարին Շամիրամ համայնքի յուրաքանչյուր ընտանիքի բերի խաղաղություն, առողջություն, հաջողություններ և կայունություն, իսկ մեր համայնքին՝ առաջընթաց համերաշխություն և նոր ձեռքբերումներ: Շնորհակալ եմ ձեզ ձեր ակտիվ մասնակցության, աշխատասիրության և համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Թող Նոր տարին ձեր տներում բերի ջերմություն և բարություն, իսկ ձեր սրտերում՝ հավատ վաղվա օրվա հանդեպ: Շնորհավոր նոր տարի և Սուրբ Ծնունդ: Հարգանքով՝ Շամիրամ համայնքի ղեկավար՝ Մրազ Բրոյան.
|
|
|
25.11.25
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
|
|
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում։ https://www.facebook.com/watch/?v=824486489151523
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 |